Jump to content

Alexander McQueen

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Alexander McQueen, նորաձևության տուն, որը հիմնվել է դիզայներ Ալեքսանդր Մաքքուինի կողմից 1992 թվականին։ Ներկայիս տնօրենը Սարա Բարթոնն է։

Alexander McQueen զգեստը Վիկտորիայի և Ալբերտի թանգարանի ցուցասրահում, Լոնդոնում, 2010 թվական

Alexander McQueen նորաձևության տունը հիմնվել է դիզայներ Մաքքուինի կողմից 1992 թվականին[1]։ Մաքքուինը օգտագործել է իր երկրորդ անունը լեյբլի համար Իզաբելա Բլոուի առաջարկով[2]։ Տան համար վարկանիշ են ստեղծել իր վաղ շոկային հավաքածուները (որոնց պատճառով նա ստացել է «l’enfant terrible» և «անգլիական մոդայի ավազակ» մականունները), մասնավորապես՝ տաբատ-«բամստերները»՝ իրանի շատ նեղ գծով և Highland Rape («Բռնաբարված Շոտլանդիա») անունը կրող հավաքածուն[3][4]։ Ալեքսանդր Մաքքուինը կազմակերպել է թանկարժեք և ոչ միօրինակ ցուցադրություններ, այնպիսիք, ինչպիսիք են 2003 թվականի գանանային ցուցադրության համար նավածորտակման վերստեղծումը, 2005 թվականի գարնանը՝ մարդկանցով շախմատ խաղը և 2006 թվականի աշնան Widows of Culloden («Կալոդենի այրիները») ցուցադրությունը, որտեղ գործարկվել է սուպերմոդել Քեյթ Մոսի մարդկային հասակ ունեցող հոլոգրաման[5]։

Լինելով տան գլխավոր դիզայներ՝ Մաքքուինը չորս անգամ պարգևատրվել է «Տարվա բրիտանացի դիզայնը» տիտղոսով՝ 1996 և 2003 թվականների միջև ընկած միջավայրում[6], նա նաև պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով (CBE) և 2003 թվականին ճանաչվել է Տարվա միջազգային դիզայներ Նորաձևության դիզայներների ամերիկյան խորհրդի կողմից[7]։

2000 թվականի դեկտեմբերին Gucci խումբը ձեռք է բերել նորաձևության տան 51 %-ը և Մաքքուինին նշանակել է տնօրեն[8]։ Այդ ամենի հետևանքով խանութներ են բացվել Լոնդոնում, Միլանում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Լաս Վեգասում և Պեկինում։ Սկսած 2002 թվականի գարուն/ամառ հավաքածուի ցուցադրությունից՝ McQueen ցուցադրությունները տեղափոխվել են Լոնդոնից Փարիզ[9]։

Alexander McQueen-ը տղամարդկանց հագուստի իր առաջին հավաքածուն թողարկել է 2005 թվականի գարուն/ամառ ցուցադրության ժամանակ[10]։

Alexander McQueen-ը զբաղվել է ինտերնետ առևտրով՝ ԱՄՆ-ում թողարկելով օնլայն-խանութ 2008 թվականին[11][12]։ 2010 թվականի փետրվարին Մաքքուինը ինքնասպանություն գործեց[13]։ Իր մահվան ժամանակ ընկերության պարտքերը կազմում էին 32 միլիոն ֆունտ ստեռլինգ[14][15]՝ չնայած 2008 թվականին պայուսակների վաճառքից ստացված շահույթին[16]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Alexander McQueen Trading Limited: Private Company Information - BusinessWeek». Investing.businessweek.com. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.
  2. Blow, Detmar (2010 թ․ օգոստոսի 27). «Isabella Blow's BIG discovery: Finding Sophie Dahl should have been the making of her - but betrayal by protégé Alexander McQueen led to a fatal downfall». Daily Mail. London.
  3. Leonard, Tom (2005 թ․ փետրվարի 10). «Ban for low trousers gains support». The Daily Telegraph. London.
  4. Gray, Sadie (2010 թ․ փետրվարի 11). «Profile: Alexander McQueen, the 'hooligan' of English fashion». London: The Times. Վերցված է 2010 թ․ փետրվարի 11-ին.
  5. Bridget Foley (2008 թ․ հունիս). «Hail McQueen». W magazine. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 21-ին.
  6. «Designer Alexander McQueen dies». BBC News. 2010 թ․ փետրվարի 11.
  7. Barnett, Leisa (2010 թ․ փետրվարի 11). «Alexander McQueen dies». Handbag.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 11-ին.
  8. 05/11/2010 17:36. «Alexander McQueen > Gucci Group > Présentation et Chiffres clés». Ppr.Com. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին. {{cite web}}: |author= has numeric name (օգնություն)
  9. Mari Davis, Tom Massey, Boyd Davis. «Alexander McQueen Spring 2002 Paris Pręt-á-Porter». Fashionwindows.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  10. «Alexander McQueen Menswear - Catwalk report - Milan Spring/Summer 2005 (Vogue.com UK)». Vogue.co.uk. 2004 թ․ հունիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.
  11. «Alexander McQueen UK Online Store Launch | F.TAPE | Fashion Directory». F.TAPE. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.
  12. «Catwalk Queen: Alexander McQueen launches online store». Catwalkqueen.tv. 2010 թ․ հունվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.
  13. Camber, Rebecca; Nathan, Sara (2010 թ․ փետրվարի 12). «British fashion icon Alexander McQueen commits suicide days after death of his beloved mother». Daily Mail. London.
  14. February 19, 2010 12:00AM (2010 թ․ փետրվարի 19). «McQueen's legacy swamped by debt». The Australian. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.{{cite news}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  15. «Alexander McQueen label will continue despite debts of Ł32m | News». Thisislondon.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.
  16. «Alexander McQueen Boasts With Profit - Fashion - Lifestyle». Dalje.com. 2008 թ․ մարտի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]