Վան Փիս (հեռուստասերիալ)
Այս հոդվածը կամ նրա հատվածը պարունակում է տեղեկատվություն սպասվող կամ արտադրության ընթացքում գտնվող կինոնկարի մասին։ Հոդվածի բովանդակությունը կարող է փոխվել կինոնկարի նկարահանվելու և ցուցադրվելու կամ այլ տեղեկատվություն հայտնվելու հետ։ |
Վան Փիս (ճապ.՝ ワンピース), Նեթֆլիքսի և Shueisha-ի կողմից թողարկվելիք ամերիկյան հեռուստասերիալ, որն ստեղծվել է Էիչիրո Օդայի ստեղծած մանգայի և Վան Փիս անիմեի հիման վրա։ Հեռուստասերիալի ռեժիսորը Մարկ Ջոբսթն է, սցենարիստը՝ Թոմ Հայնդմանը, իսկ գլխավոր դերերում՝ Ինակի Գոդոյը, Էմիլի Ռադը, Մաքենյուն, Ջեյքոբ Գիբսոնը և Թազ Սքայլարը։ Այժմ այն նկարահանման փուլում է, իսկ պրեմիերան նշանակված է 2022 թվականին[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմությունը Մոնքի Դի Լուֆֆիի մասին է՝ մի երիտասարդի, որը կլանում է սատանայական կաուչուկե մրգի ուժերը և ոգեշնչվում է կարմրահեր ծովահեն Շենքսից և սկսում է նավարկել ծովերում։ Ծովահենների նախորդ թագավոր Գոլ Դ. Ռոջերի շոկային հայտարարությունից հետո, որն իր տրամադրության տակ է վերցրել հաջորդ միապետին թագադրող գանձը՝ «Վան Փիսը», հարյուրավոր ծովահեններ որոշում են սկսել իրենց մեծ արկածը։ Լուֆֆին և Ծղոտե գլխարկի ծովահենները փորձում են ընդգրկվել պատմություն մեջ որպես նոր թեկնածուներ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ինակի Գոդոյ՝ Մոնքի Դի Լուֆֆի
- Էմիլի Ռադ՝ Նամի
- Մաքենյու՝ Ռորոնոա Զոռո
- Յակոբ Գիբսոն՝ Ուսոփ
- Թազ Սքայլար՝ Վինսմոք Սանջի
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քասթինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոյեմբերի 14-ին Netflix Geeked-ի թվիթթերյան պաշտոնական էջը ներկայացրել է դերասաններին, որոնք դերակատարում են ունենալու կենդանի մարտերով նոր հեռուստասերիալում։ «Փնտրվում է» թվային պաստառների միջոցով հայտարարվել է, որ մեքսիկացի դերասան Ինակի Գոդոյ Խաուսոն մարմնավորելու է Մոնքի Դի Լուֆֆիին, ամերիկուհի Էմիլի Ռադը՝ Նամիին, ճապոնացի դերասան Մա՝ենյուն՝ Ռորոնոա Զորոյին, ամերիկացի Ջեյքոբ Ռոմերո Գիբսոնը՝ Ուսոփին, իսկ անգլո-իսպանացի դերասան Թազ Սքայլարը՝ Սանջիին։ Ավելի ուշ, և՛ Նեթֆլիքսի թվիթերյան էջը, և՛ դերասանների թվիթերյան և ինտսագրամյան կայքէջերը բեռնել են տեսանյութ, որտեղ արձագանքում էին գովազդին՝ նրանք ունեին շատ հուզված տեսք և կրում էին Էյչիրո Օդայի նախագծած շապիկը[2]։ Ավելի ուշ, մանգայի ստեղծող Էյիչիրո Օդայի տրամադրած հայտարարության մեջ, նա որոշ հայտարարություններ է արել դերասանական կազմի ընտրության վերաբերյալ։
Նկարահանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստասերիալի մասին հայտարարվել է 2020 թվականի հունվարին, իսկ նկարահանումները կայանում են Հարավաֆրիկյան Հանրապետության Քեյփթաուն քաղաքում։
Էպիզոդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Անվանում | Ռեժիսոր | Սցենարիստ |
---|---|---|---|
1 | "Ռոմանտիկ լուսաբաց" | Մարք Ջոբսթ | Թոմ Հայնդման y Matt Owens |
2 | "Անհայտ" | Մարք Ջոբսթ | Թոմ Հայնդման |
3 | "8000 մարդու կապիտան" | Մարք Ջոբսթ | Թոմ Հայնդման |
4 | "Ծովային խոհարարներ" | Մարք Ջոբսթ | Թոմ Հայնդման |
5 | "Գորտը ջրհորի մեջ" | Մարք Ջոբսթ | Թոմ Հայնդման |
6 | "Զենքեր և շնաձկներ" | Մարք Ջոբսթ | Թոմ Հայնդման |
7 | "Մանդարինի պուրակ" | Մարք Ջոբսթ | Թոմ Հայնդման |
8 | "Անձնակազմի անդամներ" | Մարք Ջոբսթ | Թոմ Հայնդման |
9 | "Սկիզբ և վերջ" | Մարք Ջոբսթ | Թոմ Հայնդման |
10 | "Գրանդ Լայն" | Մարք Ջոբսթ | Թոմ Հայնդման |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Meet the cast of Netflix's 'One Piece' live-action series ||». rappler.com (անգլերեն). 14 de noviembre de 2021.
- ↑ Claudia Portilla (10 de noviembre de 2021). «Eiichiro Oda tras anuncio del cast del live-action de One Piece: "Continuaremos haciendo todo lo posible para ofrecer un espectáculo que estamos seguros todos alrededor del mundo disfrutarán" ||». latercera.com (իսպաներեն).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վան Փիս (հեռուստասերիալ) (անգլ.) Internet Movie Database կայքում