Հարազատ տուն (հեռուստասերիալ)
Հարազատ տուն | |
---|---|
Ժանր | ֆիլմ փրկվելու մասին, թրիլլեր հեռուստասերիալ և ֆենթզի հեռուստասերիալ |
Երկիր | Հարավային Կորեա |
Հիմք | Sweet Home? |
Լեզու | կորեերեն |
Ռեժիսոր | Lee Eung-bok? |
Գլխավոր դերերում | Սոն Քան, Lee Jin-uk?, Lee Si-young?, Park Gyu-young?, Go Youn-jung?, Լի Դո Հյոն, Go Min-si?, Kim Gap-su?, Kim Nam-hee?, Kim Sang-ho? և Jeong Ha-dam? |
Եթերաշրջանների քանակ | 3 |
Սերիաների քանակ | 26 |
Էկրաններին է | դեկտեմբերի 18, 2020-ից հուլիսի 19, 2024-ը |
Ընկերություն | Studio Dragon և Studio N? |
Դիստրիբյուտոր | Նեթֆլիքս |
Պաշտոնական կայքէջ |
Հարազատ տուն (կորեերեն՝ 스위트홈), հարավկորեական հեռուստասերիալ։ Գլխավոր դերերում են Սոն Քանը, Լի Ջին Ուկը և Լի Շի Յոնը։ Նկարահանվել է Քիմ Քանբիի և Հվան Յոն Չանի հեղինակած համանուն Naver-ի վեբթունի հիման վրա, ինչը գրանցել է ավեի քան 2.1 մլրդ․ վեբ դիտում։ Առաջին եթերաշրջանը եթեր է հեռարձակվել է Նեթֆլիքսով 2020 թվականի դեկտեմբերի 18-ին[1][2]։ Երկրորդ եթերաշրջանը հեռարձակվել է 2023 թվականի դեկտեմբերի 1-ին[3]։ Երրորդ եթերաշրջանը պլանավորվում է 2024 թվականի ամռանը[4]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Անսպասելի ընտանեկան տրագեդիայից հետո Չա Հյոն Սուն լքում է տունն ու տեղափոխվում այլ բազմաբնակարան շենք։ Դրանից ոչ շատ ուշ սկսում են հայտնվել հրեշներ։ Շենքի բնակիչները հայտնվում են թակարդում՝ հասկանալով, որ դրսում ամեն տեղ հրեշներ են։ Հյոն Սուն և մնացածը պաշտպանվում են շենքի ներսում՝ հուսալով, որ ողջ կմնան։
Երկրորդ եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանաչ տուն կոչվող բազմաբնակարան շենքի բնակիչները պարտավոր են լքել իրենց տները, որոնք հրեշների հետ կռիվների ապացույցն են, և դուրս գալ արտաքին աշխարհ։ Փրկվածները համայնք են հիմնում մարզադաշտից մնացած հատվածում, սակայն նրանք դեռ չեն կարողանում թուլացնել իրենց հսկողությունը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին և երկրորդ եթերաշրջաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սոն Քան - Չա Հյոն Սու, կլինիկական դեպրոսիայով տառապող ավագ դպրոցի նախկին աշակերտ, ով ավտովթարի ժամանակ ամբողջ ընտանիքին կորցնելուց հետո տեղափոխվել է Կանաչ տուն կոչվող բազմաբնակարան շենք։ Նա դառնում է հրեշ-մարդ հիբրիդ՝ ձեռք բերելով գերմարդկային վերականգնողական ունակություններ։
- Լի Ջին Ուկ - Փյոն Սան Ուկ, առեղծվածային պայմանագրային մարդասպան՝ դեմքի վրա ծանր այրվածքներով։ Նա հետապնդումէ Յուն Ջեին առաջին եթերաշրջանի առաջին կեսի ընթացքում, բայց հետագայում դառնում է բոլոր բնակիչների, և մասնավորապես Յու Րիի վստահելի անձը։
- Լի Յու Ջին - երիտասարդ Փյոն Սան Ուկ[5]։
- Լի Շի Յոն - Սո Յի Կյոն, նաշկին հրշեջ, ում փեսացուն անհետացել է ամուսնությունից երկու օր առաջ։ Նա նաև հմուտ մարտարվեստի վարպետ է և հրաձիգ, ու ծառայում է հատուկ ուժերում։ Յի Կյոնի կերպարը հատուկ հեռուստասերիալի համար է նախատեսված, նա բացակայում է վեբթուն կոմիքսում։
- Փակ Գյու Յոն - Յուն Ջի Սու, ծանր բնավորությամբ բասս կիթառահարուհի, ով իր ընկերոջ ինքնասպանությունից հետո տեղափոխվել է Green Home։ Նա հմուտ օգտագործում է բեյսբոլի մահակը։
- Գո Մին Սի - Լի Ըն Յու, Ըն Հյոկի փոքր քույրը և նախկին բալլերինա, ով ավարտել է կարիերան ոտքի վնասվածքի պատճառով։
- Քիմ Հի Ջոն - Չա Ջին Օկ, հուսահատ մայր, ով փնտրում է իր կորած աղջկան։ Նա որբ մնացած երեխաների համար դառնում է մայր, ու սովորեցնում Յոն Սուին կարդալ։
- Քիմ Գոկ Հի - Սոն Հյե Ին, միջին տարիքի կին, ով սիրում է բամբասել, և միշտ երևում է իր պոմերանցի շան հետ, ում անունն է Բոմ։
- Լի Ջուն Ու - Րյու Ջե Հվան, երիտասարդ մոդել։ Նա խորապես վշտված է ապոկալիպսիսով, քանի որ դրա պատճառով րի կարողանում հետևել սեփական հիգիենային։
- Հո Յուլ - ՔԻմ Սու Յոն, 9-ամյա որբ և Յոն Սույի ավագ քույրը։
- Չհվե Գո - Քիմ Յոն Սու, 6-ամյա որբ և Սու Յոնի փոքր եղբայրը։
- Ու Ջոն Գուկ - Կան Սըն Վան, շենքի վախկոտ բնակիչ։
Առաջին եթերաշրջանի երկրորդական դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լի Դո Հյոն - Լի Ըն Հյոկ, Ըն Յուի որդեգրված մեծ եղբայրն ու բժշկական համալսարանի ուսանող։ Առաջնորդվելով համակարգված մտածողությամբ ու տրամաբանական որշումներով դառնում է փրկվողների դե ֆակտո առաջնորդը, չնայած որ մեծամասամբ նրան համարում են բավականին սառնասիրտ։
- Քիմ Նամ Հի - Ջուն Ջե Հոն, կորեերեն լեզի ուսուցիչ և հավատարիմ քրիստոնյա՝ զինված ավանդական կորեական ջինգըմ կոչվող սրով, պաշտպանելով ինքն իրեն ու մնացած բնակիչներին։ Պայքարում է ալկոհոլիզմի դեմ, ինչը կրկնվում է իրադարձությունների պատճառով։
- Քիմ Սան Հո - Հան Դու Սիկ, Հյուն Սուի հաշմանդամ հարևանը և հմուտ դարբին, ով վճռորոշ դեր է խաղում փրկվածներին զենք և պաշտպանության միջոցներ մատակարարելու գործում։
- Քիմ Հյուն - Ան Սոն Յոն, Սուկ Հյոնի վախկոտ, բայց բարեսիրտ կինը։
- ՈՒ Հյոն - Կիմ Սուկ Հյոն, շենքում գտնվող խանութի սեփականատերն, ով հայտնի է իր ժլատությամբ ու կնոջ հանդեպ բռնություն կիրառելու պատճառով։
- Գո Յուն Ջոն - Փակ Յու Րի, Գիլ Սոբի խնամակալն, ով ունի բժշկական կրթություն և ասթմա։ Հմտաբարօգտագործում է աղեղնազենն ու հետագայում մտերմանում է Սան Ուկի հետ։
- Քիմ Քափ Սու - Ան Գիլ Սոբ, մահացու հիվանդ տարեց տղամարդ, ով ապրում է իր խնամակալ Յու Րիի հետ։
- Լիմ Սու Հյոն - Նո Բյոն Գիլ, Սուկ Հյոնի ընկերն ու հումորով բնակիչ, ով թուլացնում է փրկվողների միջև միջավայրն իր հումորներով։
- Լի Բոն Րյուն - Իմ Մյոն Սուկ, մայր, ով կորցրել է իր մանկահասակ դստերը, երբ նրա մանկասայլակը գլորվել և բախվել է բեռնատարին։
- Գո Գոն Հան - Չհվե Յուն Ջե, երեխաների հանդեպ բռնություն գործադրող է, ում ամբողջ հեռուստասերիալի ընթացքում հետապնդում է Սան Ուկը։
- Ան Դոն Գու - Լի Սու Ուն, երիտասարդ զինվորական, որ բնակվում է Կանաչ տանը։
- Ջոն Հա Դամ - Քիմ Ջի Ըն, Հյե Ինի հարևանն ու ընկերը։
- Լի Ջի Հա - Մուն Հյոն Սուկ, Հյոն Սուի մայրը։
- Քիմ ՅԻ Կյոն - Չա Սու Ա, Հյոն Սուի փոքր քույրը։
- Լի Կի Հյոկ - Հվան Սըն Ջե, Սան Ուկի հոր մահվան և Սան Ուկի երեսի այրվածքների առաջացման պատճառ հանդիսացող հրդեհի հեղինակը։
- Յուն Ջի Օն - Հե Րան, Յուն Ջի Սուի մահացած ընկերը։
- Համ Սոն Մին - Փաք Ջու Յոն, Հյոն Սուի համադսարանցին։
- Փաք Ա Ին - Հյոն Սուի անանուն հարևանը, ով վերափոխվում է «որկրամոլ» հրեշի։
- Դեյն Դի Լիեգրո - «Պրոտեին» անվանված հրեշ[6]։
Երկրորդ եթերաշրջանի երկրորդական դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յու Օ Սոն - սերժանտ Տակ Ին Հվան, Կորեայի հատուկ ուժերի գլխավորը[7]։
- Օ Ջուն Սե - բժիշկ Լիմ, պատվաստանյութը հետազոտող բժիշկ[8]։
- Քիմ Մու Յոլ - Քիմ Յոն Հու UDT(Ստորջրյա ոչնչացման թիմ) սերժանտ, և պահակայաին կորպուսի երկրորդ հրամանատար[8]։
- Ջոն Ջին Յոն - Փաք Չան Յոն, պահակային կորպուսի զինվոր[9]։
- Քիմ Շին Ռոք - գլխավոր պետ Ջի, հաստատությունների կառավարման գլխավոր մենեջեր[10]։
- Քիմ Դոն Յոն - Օ Ջուն Իլ, նոր մարզադաշտում բնակիչ[11]։
- Յուն Սե Ա - Բոն Սոն Հվա։
- Բյոն Ջուն Հի - Օ Ջուն Իլի մայրը։
- Յան Հյե Ջի - Ջոն Յե Սըլ, գլխավոր պետ Ջիի դուստրը[11]։
- Քիմ Շի Ա - Սո Յի Կյոնի երեխան[11]։
- Հյոն Բոն Շիկ - Վան Հո Սան, փողոցում փրկվողներից[12]։
- Չե Վոն Բին - Հանի, փողոցում փրկվողներից[12]։
- Քիմ Հի Ջոն - Չա Ջին Օկ, Մին Ջուի մայրն ու ցերեկային խնամքի կենտրոնի տնօրենը[13]։
- Փաք Ջին Սու - Փաք Մին Ջու[13]։
- Քիմ Ջոն Ու - Հայր Փիթեր[14]։
- Հոն Սու Ջու - Ջին Ա։
- Ջոն Սուկ Վոմ - Մին Սո Ջին, պահակային կորպուսի անդամ, ով ծառայել է ծովային ուժերում։
- Յուկ Ջուն Սո - Բան Ջին Հո, Հատուկ ուժային պահապանների զինվոր[15]։
- Հո Նամ Ջուն - Քան Սոկ Չան, պահակային կորպուսի անդամ, UDT զինվոր։
- Ջոն Ջոն Հյոն - Քիմ Ջոն Հյոն, պահակային կորպուսի անդամ, UDT զինվոր։
Էպիզոդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեզոն | Էպիզոդներ | Թողարկումներ | ||
---|---|---|---|---|
1 | 10 | Դեկտեմբերի 18, 2020 | ||
2 | 8 | Դեկտեմբերի 1, 2023 |
No. overall | Episode | Directed by | Written by | Original release date | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Season 1 | ||||||||||||
1 | 1 | Լի Ըն Բոկ, Ջան Յոն Ու և Փաք Սո Հյոն | Հոն Սո Րի, Քիմ Հյոն Մին և Փաք Սո Ջուն | Դեկտեմբերի 18, 2020 | ||||||||
2 | 2 | Լի Ըն Բոկ, Ջան Յոն Ու և Փաք Սո Հյոն | Հոն Սո Րի, Քիմ Հյոն Մին և Փաք Սո Ջուն | Դեկտեմբերի 18, 2020 | ||||||||
3 | 3 | Լի Ըն Բոկ, Ջան Յոն Ու և Փաք Սո Հյոն | Հոն Սո Րի, Քիմ Հյոն Մին և Փաք Սո Ջուն | Դեկտեմբերի 18, 2020 | ||||||||
4 | 4 | Լի Ըն Բոկ, Ջան Յոն Ու և Փաք Սո Հյոն | Հոն Սո Րի, Քիմ Հյոն Մին և Փաք Սո Ջուն | Դեկտեմբերի 18, 2020 | ||||||||
5 | 5 | Լի Ըն Բոկ, Ջան Յոն Ու և Փաք Սո Հյոն | Հոն Սո Րի, Քիմ Հյոն Մին և Փաք Սո Ջուն | Դեկտեմբերի 18, 2020 | ||||||||
6 | 6 | Լի Ըն Բոկ, Ջան Յոն Ու և Փաք Սո Հյոն | Հոն Սո Րի, Քիմ Հյոն Մին և Փաք Սո Ջուն | Դեկտեմբերի 18, 2020 | ||||||||
7 | 7 | Լի Ըն Բոկ, Ջան Յոն Ու և Փաք Սո Հյոն | Հոն Սո Րի, Քիմ Հյոն Մին և Փաք Սո Ջուն | Դեկտեմբերի 18, 2020 | ||||||||
8 | 8 | Լի Ըն Բոկ, Ջան Յոն Ու և Փաք Սո Հյոն | Հոն Սո Րի, Քիմ Հյոն Մին և Փաք Սո Ջուն | Դեկտեմբերի 18, 2020 | ||||||||
9 | 9 | Լի Ըն Բոկ, Ջան Յոն Ու և Փաք Սո Հյոն | Հոն Սո Րի, Քիմ Հյոն Մին և Փաք Սո Ջուն | Դեկտեմբերի 18, 2020 | ||||||||
10 | 10 | Լի Ըն Բոկ, Ջան Յոն Ու և Փաք Սո Հյոն | Հոն Սո Րի, Քիմ Հյոն Մին և Փաք Սո Ջուն | Դեկտեմբերի 18, 2020 | ||||||||
Season 2 | ||||||||||||
11 | 1 | TBD | TBD | Դեկտեմբերի 1, 2023 | ||||||||
12 | 2 | TBD | TBD | Դեկտեմբերի 1, 2023 | ||||||||
13 | 3 | TBD | TBD | Դեկտեմբերի 1, 2023 | ||||||||
14 | 4 | TBD | TBD | Դեկտեմբերի 1, 2023 | ||||||||
15 | 5 | TBD | TBD | Դեկտեմբերի 1, 2023 | ||||||||
16 | 6 | TBD | TBD | Դեկտեմբերի 1, 2023 | ||||||||
17 | 7 | TBD | TBD | Դեկտեմբերի 1, 2023 | ||||||||
18 | 8 | TBD | TBD | Դեկտեմբերի 1, 2023 |
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր Լի Ըն Բոկը մոտավորապես գիտեր հեռուստասերիալի հիմքում ընկած վեբթունի ավարտը մինչ նրա ավարտը՝ 2020 թվականի հուլիս։ Եվ քանի որ վեբթունն ու հեռուստասերիալնը ցուցադրվելու էին տարբեր հարթակներում, նա որոշել է շեղվել վեբթունի սյուժեից և փոփոխել այն[16]։ Վերջիվերջո հեռուստասերիալում կատարվող իրադարձությունները հիմնովին տարբերվում են վեբթունից։
Սերիալը ծախսել է իր բյուջեի մեծ մասը, յուրաքանչյուր էպիզոդ արժեցել է երեք միլիարդ կորեական վոն[17]։ Խորեոգրաֆ Քիմ Սոլ Ջինը և ակրոբատ Թրոյ Ջեյմսն ընտվել են նկարահանելու հրեշների շարժումները[18]։
Քասթինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած, որ նկարահանումներն արդեն սկսել էին, Նեթֆլիքսը հեռուստասերիալի վերջնական դերասանական կազմի մասին տեղեկություններ տրամադրել է 2019 թվականի դեկտեմբերի 18-ին, հաստատելով Սոն Քանին, Լի Ջին Ուկին, և Լի Շի Յոնին գլխավոր դերերում, ու Լի Դո Հյոնին, Քիմ Նամ Հիին, Գո Մին Սիին, Փաք Հյու Յոնին, Գո Յուն Ջոնին, Քիմ Քափ Սուին և Քիմ Սան Հոյին երկրորդական դերերում[19][20]։
Լի Ըն Բոկը պատմել է, որ Սոն Քանը լսումների ժամանակ իրեն հիշեցրել է Ջոնի Դեփի կերպարը «Մկրատաձեռն Էդվարդը» ֆիլմում, նկարագրելով նրան որպես «մաքուր և անմեղ հոգի ունեցող մեկի, ով ձեռքում ունի նիզակ»[18]։ Դերասանին Լի Ըն Բոկին խորհուրդ է տվել Նեթֆլիքսի «Սիրո ձայն» հեռուստասերիալի ռեժիսորը, որտեղ և Սոն Քանը նկարահանվել և փառք էր ձեռք բերել 2019 թվականի օգոստոսին[21]։
Լի Շի Յոնի կերպրը օրիգինալ վեբթունում չի ներկայացված, սակայն ռեժիսորը ցանկացել է «ավելացնել այնպիսի կին կերպար, ով կկարողանա նկարահանվել ու ցուցադրել իրական մարտական տեսարաններ»՝ դերասանուհն նախկին սիրողական բռնցքամարտիկ է։ Նա մինչև սերիալի նկարահանումները վեց ամսի մարզվել է[18]։ Փաք Գյու Յոնին խոստովանել է, որ ինքը մեծ հույսեր չի կապել սերիալում նկարահանվելու հետ, սակայն «հենց լքել է փորձերի տաղավարը, ռեժիսորը նրան հետ է կանչել և հատնել, որ հեռանա սցենարը վերցնելուց հետո միայն»[18]։
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական նկարահնումները սկսվել են 2019 թվականի սեպտեմբերին և վերջնականապես ավարտվել 2020 թվականի փետրվարին[22]։
Վիզուալ էֆեկտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Legacy Effects-ի, VFX Studio Westworld-ի և Spectral Motion-ի դիզայներները, ովքեր աշխատել են նաև «Վրիժառուների» և «Ավատար» ֆիլմերի ու «Գահերի խաղը» ու «Տարօրինակ դեպքեր» հեռուստասերիալների վրա, վերահավաքվել են «Հարազատ տան» համար[23][24]։
Կարծիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիտողականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարազատ տունը հարավկորեական առաջին հեռուստասերիալն էր, որը հայտնվել է ԱՄՆ-ում Նեթֆլիքսի Թոփ 10-ում[16], գրավելով երրորդ հորիզոնականը[25]։ Ցուցադրությունից երեք օր անց, հեռուստասերիալը առաջինն էր 8 տարածաշրջաններում և ևս 42 տարածաշրջաննե��ում Թոփ 10-ում էր[26]։ Սերիալը դիտվել է 22 միլլիոն վճարովի բաժանորդների կողմից ամբողջ աշխարհում առաջին չորս շաբաթների ընթացքում և հայտնվել Նեթֆլիքսի Թոփ 10-ում ավելի քան 70 երկրում[27]։
Սերիալը գովաբանվել է դիտորդների կողմից՝ որակյալ վիզուալ էֆեկտներ ունենալու և կերպարների միջև մարդկային հարաբերությունները լավագույնս ցուցադրելու համար։ Այնուամենայնիվ, շատերը քննադատել են սերիալի սաունդթրեքը, ինչը ըստ նրանց չէր համապատասխանում սերիալին, և վերջին էպիզոդներում հրեշների ոչ շատ ներկայությունը[28]։
Քննադատական արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Rotten Tomatoes կայքում սերիալի առաջին եթերաշրջանն ունի 83% ռեյտինգ՝ հիմնված 6 կարծիքների վրա, միջին գնահատականն է 6.6/10[29]։ Երկրորդ եթերաշրջանն ունի 80% ռեյտինգ՝ հիմնված 5 կարծիքների վրա, և միջին գնահատականն է 5.9/10[30]։
Մրցանակներ և նոմինացիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակաբաշխություն | Տարեթիվ | Կատեգորիա | Նոմինացված | Արդյունք | Ծանոթ. |
---|---|---|---|---|---|
Asian Academy Creative Awards | 2021 | Լավագույն դերասանուհի | Լի Շի Յոն | Առաջադրված | [31][32] |
Լավագույն երկրորդական դերասան | Լի Դո Հյոն | Հաղթանակ | |||
Լավագույն երկրորդական դերասանուհի | Գո Մին Սի | Առաջադրված | |||
Լավագույն ռեժիսոր | Լի Ըն Բոկ | Հաղթանակ | |||
Լավագույն վիզուալ | Հարազատ տուն | Առաջադրված | |||
Asia Contents Awards | Գերազանցության մրցանակ | Սոն Քան | Հաղթանակ | [33][34][35] | |
Լավագույն օրիգինալ | Հարազատ տուն | Առաջադրված | |||
Տեխնիկական նվաճումների մրցանակ | Հաղթանակ | ||||
Ստեղծագործական սահմանից դուրս | Առաջադրված | ||||
Լավագույն դերասանուհի | Լի Շի Յոն | Առաջադրված | |||
Լավագույն սկսնակ դերասանուհի | Գո Մին Սի | Հաղթանակ | |||
Baeksang Arts Awards | 2021 | Լավագույն սկսնակ հեռուստատեսային դերասան | Սոն Քան | Առաջադրված | [36] |
Լավագույն սկսնակ հեռուստատեսային դերասանուհի | Փաք Գյու Յոն | Առաջադրված | |||
Տեխնիկական մրցանակ (վիզուալ էֆեկտներ) | Լի Բյոն Ջու | Առաջադրված | |||
Seoul International Drama Awards | 2021 | Կորեացի ականավոր դերասան | Սոն Քան | Առաջադրված | [37][38][39] |
Լի Դո Հյոն | Առաջադրված | ||||
Տարվա կերպար | Սոն Քան | Հաղթանակ | |||
Ականավոր կորեական դորամա | Հարազատ տուն | Առաջադրված |
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հարազատ տուն (հեռուստասերիալ)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- HanCinema կայքում (1 եթերաշրջան)
- HanCinema կայքում (2 եթերաշրջան)
- HanCinema կայքում (3 եթերաշրջան)
- Sweet Home Naver Webtoon (ko)
- Sweet Home Naver Webtoon
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Go, Jae-wan (2019 թ․ դեկտեմբերի 18). [공식]송강X이진욱X이시영, 넷플릭스 '스위트홈' 제작 확정 (կորեերեն). Sports Chosun. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին – via Naver.
- ↑ Schwartz, William (2020 թ․ դեկտեմբերի 19). «Lee Eung-bok Makes Convincing Comeback With "Sweet Home"». HanCinema. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ Kang, Hyo-jin (2023 թ․ նոյեմբերի 1). '스위트홈' 시즌2, 12월 1일 공개 확정…웹툰 넘어선 새로운 스토리 ['Sweet Home' Season 2 confirmed to be released on December 1st... A new story beyond webtoon] (կորեերեն). SPOTV News. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 1-ին – via Naver.
- ↑ Lee, Sun-myung (2023 թ․ դեկտեմբերի 13). '스위트홈3' 2024 여름 공개확정...이진욱 "더 충돌한다" ['Sweet Home 3' confirmed to be released in the summer of 2024...Lee Jin-wook "More Conflicts"] (կորեերեն). Sports Trends. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 13-ին – via Naver.
- ↑ Kim, Saet-byeol (2022 թ․ փետրվարի 22). «이유진, SBS '왜 오수재인가' 출연…황인엽 아역으로 등장» [Lee Yoo-jin to appear on SBS 'Why Soo-jae Oh'... Appeared as Hwang In-yeop's child role]. The Fact (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ Yoon Hyo-jeong (2022 թ․ դեկտեմբերի 27). «스위트홈' 이준우, 본명 이원석으로 활동·제이와이드서 새출발» ['Sweet Home' Lee Jun-woo, active under his real name Lee Won-seok and a new start at J-Wide] (կորեերեն). News1. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 27-ին – via Naver.
- ↑ Hwang So-young (2022 թ․ հունվարի 18). «[단독] 유오성, 넷플릭스 '스위트홈2' 합류…송강·이진욱과 호흡» [[Exclusive] Oh-seong Yoo joins Netflix's 'Sweet Home 2'... Breathing with Song Kang and Lee Jin-wook] (կորեերեն). JTBC. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 18-ին.
- ↑ 8,0 8,1 Ahn Eun-jae (2022 թ․ հունիսի 15). «'스위트홈' 시즌2·3 제작 … 유오성·오정세·김무열·진영 합류» ['Sweet Home' season 2 and 3 production... Yoo Oh-seong, Oh Jeong-se, Kim Mu-yeol, and Jinyoung join] (կորեերեն). News 1. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 15-ին – via Naver.
- ↑ «진영, '스위트홈' 시즌2·3로 강렬한 연기 변신…특수부대 군인 등장» [Jinyoung, 'Sweet Home' season 2 and 3, intense acting transformation... Special Forces Soldier Appears] (կորեերեն). Seoul Business. 2022 թ․ հունիսի 15. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 15-ին – via Naver.
- ↑ Kim Mi-hwa (2022 թ․ մարտի 24). «[단독]'지옥' 히로인 김신록, '스위트홈2' 합류..대세 행보» [[Exclusive] 'Hell' heroine Kim Shin-rok joins 'Sweet Home 2] (կորեերեն). MT Star News. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 24-ին – via Naver.
- ↑ 11,0 11,1 11,2 Kim Do-gon (2023 թ․ նոյեմբերի 20). «'스위트홈' 시즌2, 그린홈 밖 그곳은 아비규환». Sports Kyunghyang (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ 12,0 12,1 Kim So-yeon (2023 թ․ նոյեմբերի 20). «'스위트홈2' 새로운 캐릭터 엿보기…"괴물은 내면에 있다"». Korea Economic Daily (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ 13,0 13,1 Han Ha-na (2023 թ․ նոյեմբերի 17). «김희정, '스위트홈2' 출연...박진수 엄마이자 어린이집 원장 역». MBN (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ Jo Yeon-kyung (2022 թ․ դեկտեմբերի 23). «[단독] '재벌집' 눈도장 김정우 '스위트홈' 시리즈로 '대세 각인» [[Exclusive] ‘Chaebol House’ snow stamp Kim Jeong-woo’s ‘Sweet Home’ series ‘imprinted the trend] (կորեերեն). JTBC. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 23-ին – via Naver.
- ↑ Kim Na-ra (2022 թ․ մարտի 30). «강철부대' 육준서, 넷플릭스 '스위트홈2' 출연한다 [공식]» [Junseo Yuk from 'Steel Troop' to appear on Netflix's 'Sweet Home 2' [Official]] (կորեերեն). My Daily. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին – via Naver.
- ↑ 16,0 16,1 Lim, Jang-won (2020 թ․ դեկտեմբերի 22). «[Herald Interview] 'I almost became a monster'». The Korea Herald. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ Yonhap (2020 թ․ դեկտեմբերի 22). «Hit director Lee Eung-bok returns with loveless 'Sweet Home'». The Korea Times. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ 18,0 18,1 18,2 18,3 Lee, Jae-lim (2020 թ․ դեկտեմբերի 16). «New Netflix series hopes for same success as its webtoon namesake». Korea JoongAng Daily. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ Kang, Minji (2019 թ․ դեկտեմբերի 18). «Director Lee Eung-bok to Return With New Netflix Original Series Sweet Home». Netflix Media. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ White, Peter (2019 թ․ դեկտեմբերի 18). «'Sweet Home': 'Mr. Sunshine' Director Lee Eung-bok To Adapt Korean Horror Cartoon For Netflix». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Lim, Jang-won (2020 թ․ դեկտեմբերի 23). «'Sweet Home' actor Song Kang rises to Netflix stardom». The Korea Herald. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ Hwang, So-young (2020 թ․ նոյեմբերի 15). «After first lead role, Lee Do-hyun reflects and prepares». Korea JoongAng Daily. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Netflix Remake of Korean Webtoon Set to Be Released». The Chosun Ilbo. 2020 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ Lim, Jang-won (2020 թ․ դեկտեմբերի 16). «Star K-drama director Lee Eung-bok brings 'Sweet Home' to life». The Korea Herald. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ Lee, Gyu-lee (2020 թ․ դեկտեմբերի 27). «Netflix's 'Sweet Home' soars in streaming ranking worldwide». The Korea Times. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ Schwartz, William (2020 թ․ դեկտեմբերի 21). «"Sweet Home" Ascends to Eighth Place in International Netflix Chart». HanCinema. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ Frater, Patrick (2021 թ․ հունվարի 19). «East Asian Series Score Global Audiences on Netflix (EXCLUSIVE)». Variety. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.
- ↑ Lee, Jae-lim (2020 թ․ դեկտեմբերի 23). «When it comes to gore, the 'Sweet Home' series proves more is more». Korea JoongAng Daily. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Sweet Home: Season 1 (2020)». Rotten Tomatoes. Fandango Media. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «Sweet Home: Season 2 (2023)». Rotten Tomatoes. Fandango Media. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «List of NW21 _ Categories_Finale for Release» (PDF). asianacademycreativeawards. էջ 4. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Patrick Frater (2021 թ․ դեկտեմբերի 3). «Asian Academy Creative Awards: Full List of Winners» (անգլերեն). variety. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ POP, 헤럴드 (2021 թ․ հոկտեմբերի 7). «[아시아콘텐츠어워즈]이제훈, 올해의 배우상 수상‥'무브 투 헤븐' 대상 3관왕(종합)». pop.heraldcorp.com (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ Kang Hyo-jin (2021 թ․ հոկտեմբերի 7). «아시아콘텐츠어워즈, '무브 투 헤븐'·'스위트홈' 3관왕→이제훈 올해의 배우상 '영예'[종합]» [Asia Contents Awards, 'Move to Heaven' and 'Sweet Home' 3 crowns → Lee Je-hoon Actor of the Year Award 'Honor' [General]]. Spotify News (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 7-ին – via Naver.
- ↑ «Asia Contents Awards». asiacontentsawards.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ Kim, Ji-hye. 제57회 백상예술대상, TV·영화·연극 부문 최종 후보 발표..13일 생방송[공식] [The 57th Baeksang Arts Awards, finalists announced in the TV·Film·Drama category.. Live broadcast on the 13th]. Herald Pop (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 12-ին – via Naver.
- ↑ Lee Han-lim (2021 թ․ օգոստոսի 20). «서울드라마어워즈 2021', 한류드라마상 온라인 투표 진행» [Seoul Drama Awards 2021', online voting for Hallyu Drama Awards]. TheFact (կորեերեն). Naver. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Excellent Actor Prize». twitter (կորեերեն). 2021 թ․ օգոստոսի 20. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Yeon Hwi-seon (2021 թ․ հոկտեմբերի 21). «김선호, 사생활 논란 속 '스타트업' 인정...'서울드라마어워즈' 올해의 캐릭터 선정» [Kim Seon-ho recognized as 'startup' amid controversy over personal life... Selected as character of the year at 'Seoul Drama Awards']. OSEN (կորեերեն). Naver. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 21-ին.