Ավատար։ Լեգենդ Աանգի մասին (հեռուստասերիալ)
Ավատար։ Լեգենդ Աանգի մասին | |
---|---|
Ժանր | ֆենթզի հեռուստասերիալ, էքշն սերիալ, հեռուստադրամա և արկածային հեռուստասերիալ |
Երկիր | ԱՄՆ |
Հիմք | Ավատար. Լեգենդ Աանգի մասին |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Մայքլ Գոի և Roseanne Liang? |
Գլխավոր դերերում | Gordon Cormier?, Kiawentiio Tarbell?, Dallas Liu?, Դենիել Դե Քիմ, Paul Sun-Hyung Lee?, Լիմ Քայ Սյու, Քեն Լյուն, Yvonne Chapman?, Թեմլին Թոմիթա, Casey Camp-Horinek?, Ian Ousley?, Elizabeth Yu?, Maria Zhang?, Amber Midthunder?, Լի Չարլի, Դեննի Փուդի, Joel Montgrand?, Momona Tamada?, Thalia Tran?, Nathaniel Arcand?, Meegwun Fairbrother?, Հիրո Կանագավա, A Martinez?, Ութքարշ Ամբուդքար, James Sie?, Rainbow Dickerson?, Արդեն Չո, Joel Oulette?, Իրեն Բեդարդ, Ֆրանսուա Շո, Ջորջ Տակեյ, Ռենդալ Դուկ Քիմ և David Sakurai? |
Գեղարվեստական աշխարհ | World of Avatar? |
Նկարահանման վայր | Վանկուվեր[1] |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 8 |
Հեռուստաալիք | Նեթֆլիքս |
Ընկերություն | Nickelodeon Productions? և Rideback? |
Դիստրիբյուտոր | Նեթֆլիքս |
Պատկերի ձևաչափ | 2.2:1? |
Պաշտոնական կայքէջ |
«Ավատար։ Լեգենդ Աանգի մասին» (անգլ.՝ Avatar: The Last Airbender), ամերիկյան կատակերգական հեռուստասերիալ ֆենտեզի ժանրում։ Համարվում է 2005 թվականի համանուն մուլտսերիալի ադապտացիան։
Սերիալի մասին առաջին անգամ հայտնի է դարձել 2018 թվականի սեպտեմբերին։ Պրեմիերան նախատեսվում է Նեթֆլիքսում 2024 թվականի փետրվարի 22-ին։ 2023 թվականի հունիսի 18-ին թողարկվել է սերիալի թիզեր-թրեյլերը[2][3]։ Իսկ 2023 թվականի նոյեմբերի 9-ին թողարկվել է երկրորդ թիզեր-թրեյլերը[4]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերիալի գործողությունները տեղի են ունենում Ասիայի և բնիկ ամերիկացիների պատերազմներով լցված աշխարհում, որտեղ որոշ մարդիկ տիրապետում են չորս դասական տարրերից մեկը՝ ջուր, քար, կրակ կամ օդ։ Աանգը, որը նաև իր ժամանակների Ավատարն է, համարվում է վերջին մարդը, որը տիրապետում է օդի տարրին։ Նա կամուրջ է աշխարհիկ և ոգիների աշխարհների միջև և միակն է, որը ի վիճակի է իրեն ենթարկել բոլոր չորս տարրերը։ Ավատարը պահպանում է խաղաղության և բնության հավասարակշռությունը։ Աանգի պատասխանատվությունն է վերջ տալ կրակի տարրին տիրապետող թագավորության պլանները։ Իր արկածների ընթացքում նա գտնում է նոր ընկերներ՝ Կատարան և Սոկկան։ Նրանց հետ միասին Աանգը մեկնում է տիրապետելու չորս դասական տարրերին[5]։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գորդոն Կորմե՝ Աանգ, տասներկուամյա տղա, որը վերջին մարդն է, որը տիրապետում է օդի տարրին, հարյուր տարի եղել է սառեցված սառույցի մեջ։ Ուշքի գալով՝ նա իմանում է, որ մնացած բոլոր օդային տարրին տիրապետող մոգերը ոչնչացվել են կրակի մոգերի կողմից և պարտավոր է վերջ տալ պատերազմին՝ ամբողջ աշխարհում հավասարակշռություն և ներդաշնակություն պահպանելու[6]։
- Կիավենտինո Տարբել՝ Կատարա, տասնչորս տարեկան մի աղջիկ, որը իր ցեղի ջրային տարրի վերջին նվաճողն է այն բանից հետո, երբ կրակի ազգը սպանեում է իր մորը։ Նա ճանապարհորդում է Աանգի հետ և բացահայտում իր իրական ներուժը[6]։
- Յան Օուսլի՝ Սոկկա, Կատարայի տասնվեցամյա եղբայրը, որը դառնում է իր ցեղի առաջնորդը այն բանից հետո, երբ հայրը գնում է պատերազմ։ Քրոջ հետ նա միանում է Աանգի առաքելությանը և օգնում է նրանց իր խելացիությամբ և հնարամտությամբ[6]։
- Դալլաս Լյու՝ Զուկո, կրակի թագավորության աքսորված թագաժառանգը, որը մտադիր է բռնել Ավատարը՝ իր պատիվը վերականգնելու և տուն վերադառնալու համար[6]։
- Փոլ Սոն Հյոն Լի՝ Այրո, կրակի թագավորության պաշտոնաթող գեներալը և Զուկոյի իմաստուն և հոգատար քեռին ու դաստիարակը[7]։
- Էլիզաբետ Յու՝ Ազուլա, կրակի թագավորության խորամանկ և աներևակայելի շնորհալի արքայադուստրը, Զուկոյի կրտսեր քույրը[8][9]։
Սերիաների քանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]No. | Title | Directed by | Written by | Original release date |
---|---|---|---|---|
1 | "The Last Airbender" "Վերջին օդային տարրի տիրապետողը" | Մայքլ Գոյ | Ալբերտ Կիմ, Մայքլ Դանթե Դիմարտինո և Բրայան Կոնիեցկո | 2024 թվականի թետրվարի 22 |
2 | "Warriors" "Ռազմիկներ" | Մայքլ Գոյ | Ջոշուա Հեյլ Ֆիալկով | 2024 թվականի թետրվարի 22 |
3 | "Omashu" "Օմաշու" | Ջաբար Ռաիսանի | Կրիստին Բոյլեն | 2024 թվականի թետրվարի 22 |
4 | "Into The Dark" "Դեպի խավար" | Ջաբեր Ռաիսանի | Կիլի ՄակԴոնալդ | 2024 թվականի թետրվարի 22 |
5 | "Spirited Away" "Ոգական ճանապարհ" | Ռոզաննա Լյան | Գաբրիել Լանաս | 2024 թվականի թետրվարի 22 |
6 | "Masks" "Դիմակներ" | Ռոզաննա Լիա | Ուբա Մոհամեդ, Մայքլ Դանթե Դիմարտինո և Բրայան Կոնիեցկո | 2024 թվականի թետրվարի 22 |
7 | "The North" "Հյուսիսը" | Ջեթ Ուիլկինսոն | Օդրի Վոն Քեննեդի | 2024 թվականի թետրվարի 22 |
8 | "Legends" "Լեգենդներ" | Ջեթ Ուիլկինսոն | Ալբերտ Կիմ | 2024 թվականի թետրվարի 22 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Aleph (երբ.)
- ↑ Tinoco, Armando (2023 թ․ հունիսի 17). «'Avatar: The Last Airbender': Netflix Releases First Look Photos & Teaser Of Live-Action Series Ahead Of 2024 Release — Tudum». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 24-ին.
- ↑ Romano, Nick (2023 թ․ նոյեմբերի 9). «Avatar: The Last Airbender live-action trailer reveals Appa, premiere date, and more». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ Radulovic, Petrana (2023 թ․ նոյեմբերի 9). «Netflix's first big Avatar: The Last Airbender trailer swoops in before a February premiere». Polygon (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ Petski, Denise (2021 թ․ օգոստոսի 12). «'Avatar: The Last Airbender': Netflix Live-Action Adaptation Sets Main Cast, Creative Team». Deadline Hollywood (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Avatar: The Last Airbender: Netflix Live-Action Series Reveals Cast and Creative Team - IGN, Վերցված է 2021-08-12-ին «Источник». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 11-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ Otterson, Joe (2021 թ․ նոյեմբերի 16). «'Avatar: The Last Airbender' Netflix Live-Action Series Casts Its Uncle Iroh, Gyatso, and Commander Zhao». Variety (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ Del Rosario, Alexandra. «'Avatar: The Last Airbender': Elizabeth Yu, Yvonne Chapman & Tamlyn Tomita Among 5 Added To Netflix Adaptation». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ Kit, Borys (2021 թ․ նոյեմբերի 3). «Daniel Dae Kim to Star in 'Avatar: The Last Airbender' Netflix Live-Action Series». The Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 3-ին.
|