Google 

Օգտագործման պայմանները կիրառվում են առցանց գովազդի պրոմո բոնուսների նկատմամբ.

  • Դուք կարող եք իրավունք ունենալ ստանալու պրոմո բոնուս, եթե (a) նոր գովազդատու եք Google Ads-ում, և ձեր առաջին գովազդի ցուցադրումը կատարվել է ձեր առաջին Google Ads հաշվից ոչ ավելի քան 14 օր առաջ նախքան պրոմո բոնուսը մուտքագրելը, կամ (b) Google Ads-ի առկա հաճախորդ եք և նոր գործառույթ կամ արտադրանք եք միացրել Google Ads-ում կամ վերաակտիվացրել եք անգործուն հաշիվ, ինչպես սահմանված է վաուչերում Google-ի կողմից։ Կիրառելի պահանջները նկարագրված են առաջարկում, որը ստացել եք Google-ից։
  • Գովազդատուներից գանձվում են բոլոր գովազդային ծախսերը, որոնք գերազանցում են պրոմո բոնուսի չափը։ Գովազդատուները ցանկացած ժամանակ կարող են կասեցնել իրենց գովազդները, մինչև պրոմո բոնուսի գումարը սպառվելը, եթե չեն ուզում լրացուցիչ գովազդային ծախսեր կատարել։ Գովազդատուները չեն ծանուցվի պրոմո բոնուսի սպառման մասին։
  • Հենց ��ր պահանջվող ծախսերը և/կամ գործողությունները կատարվեն, պրոմո բոնուսը սովորաբար 35 օրվա ընթացքում կարտացոլվի ձեր Google Ads հաշվի Վճարումների ամփոփագրում, եթե համապատասխանության բոլոր պահանջները կատարվեն։
  • Պրոմո բոնուսի ժամկետը լրանում է 60 օրից՝ ձեր հաշվում կիրառվելուց հետո, եթե այլ բան նշված չէ համապատասխան պրոմո ակցիայի պայմաններում և դրույթներում։ Պրոմո բոնուսի հաշվեկշիռը և սպառման այլ կիրառելի ամսաթվերը ցանկացած ժամանակ կարող եք ստուգել ձեր Google Ads հաշվի «Վճարումներ» էջի «Խթանումներ» ներդիրում։
  • Առաջարկը գործում է գովազդների հաստատման, վավեր գրանցման և Google Ads ծրագրի ստանդարտ պայմանների ընդունման դեպքում։
  • Պրոմո բոնուսը ենթակա չէ փոխանցման, վաճառքի կամ փոխանակման։
  • Առաջարկը ցանկացած ժամանակ ցանկացած պատճառով կարող է հետ կանչվել Google Ireland Limited-ի կողմից։
  • Գովազատուները պատասխանատվություն են կրում պրոմո բոնուսի համար և չեն կարող այն օգտագործել հարկերի կամ այլ գոյացած միջնորդավճարների վճարման համար։ Գովազդատուների կողմից հարկերի կամ այլ միջնորդավճարների վճարումը հաշվի չի առնվի պրոմո բոնուսի ստացման համար։
  • Յուրաքանչյուր հաճախորդ կարող է ստանալ մեկ պրոմո բոնուս։
  • Ձեզնից կարող է պահանջվել գովազդային ծախսերի նվազագույն գումար հավաքել և հաշիվ ներկայացնել նախքան պրոմո բոնուսի կիրառումը։
  • Առաջարկի օգտագործումը կարող է սահմանափակվել հաշիվների ավտոմատ ներկայացման տարբերակներով։
  • Եթե Google Ads հաշիվ ստեղծելիս նշեք այլ արժույթ, որը չի համընկնում տրված պրոմո բոնուսի արժույթի հետ, անհրաժեշտ ծախսերի, ինչպես նաև պրոմո բոնուսի իրական գումարը կարող է ենթարկվել արտարժույթի փոխարժեքի տատանումներին։
  • Առաջարկը վավեր է միայն այն հաճախորդների համար, որոնց վճարային հասցեում նշված է հետևյալ երկիրը՝ Հայաստան։
  • Առաջարկը գործում է 3 ամիս այն պահից, երբ ձեր վաուչերը պարունակող մեդիա բովանդակությունը թողարկվել է առաջին անգամ, կամ մինչև վաուչերի վրա նշված սպառման ամսաթիվը (առկայության դեպքում)։
  • Այս վաուչերի և/կամ պրոմո բոնուսի ձեր կողմից օգտագործումը նշանակում է, որ դուք ընդունում եք օգտագործման այս պայմանները։ Առաջարկը հնարավոր չէ կիրառել այնտեղ, որտեղ արգելված է օրենքով։
  • Հուսով ենք, որ շատ չենք ձանձրացնում ձեզ իրավական մանրամասներով։